«Արմենիա» TV-ի եթերում մարտի 31-ից եթերում կլինի «3/off» նոր ժամանցային շոուն: Հաղորդման մանրամասների մասին BlogNews.am-ը զրուցել է  նախագծի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ:

«3/off»-ի ֆորմատը միջազգային ձևաչափ է և տարբեր երկրների հեռուստատեսություններ այն ունեն իրենց եթերում,- ասում է պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, ով նաև նախագծի հաղորդավարն է,- հաղորդումն իրենից խաղ է ներկայացնում, որի ամեն եթերին մասնակցելու է հայտնի մարդկանցից կազմված 2 թիմ: Ամեն խաղ ընթանում է չորս փուլով, յուրաքանչյուր փուլի ընթացքում սահմանափակ ժամկետում մասնակիցները պետք է հաղթահարեն իրենց առջև դրված խնդիրները: Գուշակել, մնջախաղ ցուցադրել, հուշել, ճիշտ դասավորել հերթականությունը. ահա այն ամենը, ինչ պետք է կարողանան անել այս ինտերակտիվ խաղի մասնակիցները»:

«3/off»-ը եթերում կլինի մարտի 31-ից՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ 22:30-ին։ Այս հեռուստանախագիծն աշխատանքային շաբաթվա ավարտին կապահովի ընտանեկան ուրախ և անհոգ ժամանցը:

  

Նյութը՝ BlogNews.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել