Картинки по запросу գեղարքունիքի մարզՀայաստանում մեծ թափ է հավաքել վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Քայլեր են ձեռնարկվում ինչպես արևային էլեկտրակայանների ստեղծման համար, այնպես էլ հողմակայանների կառուցման համար: Այսպես՝ մշակվել է Գեղարքունիքի մարզում, Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում 34 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայանի կառուցման ներդրումային ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:

Ծրագրի իրականացման համար պահանջվելու է 42,2 մլն եվրո: Նախագիծը կազմվել է՝ հիմք ընդունելով Ծովագյուղից 5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2435 մ բարձրության վրա գտնվող տարածքում շուրջ մեկ տարվա կտրվածքով կատարված հողմահոսանքի արագության, ուղղության, շրջակա միջավայրի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման ու խոնավության չափումներն ու մոնիտորինգի արդյունքները: Ներդրումային նախագծով նախատեսվում է տեղակայել 17 հողմային տուրբիններ՝ յուրաքանչյուրը 2 ՄՎտ հզորությամբ: Ըստ հաշվարկների՝ հողմակայանը տարեկան կարտադրի շուրջ 71.8 ԳՎտժ էլեկտրաէներգիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել