Картинки по запросу սարգիս գրիգորյանԳիտենք, որ Քիրքուքը, որը խոշորագույն գազնավթային հանքավայրերից է, մշտապես եղել է հիմնականում արաբների, քրդերի և թուրքոմանների կռվախնձորը: Այն ընդգրկված է Իրաքի վիճելի տարածքների մեջ և համարվում է Բաղդադի, Էրբիլի և Անկարայի միջև գոյություն ունեցող հակասությունների պատճառ:
Քիրքուքի խնդիրը գլուխ բարձրացրեց նաև իրաքյան հակամարտության ժամանակ (2014 թ.), երբ քրդերն, օգտվելով ստեղծված իրավիճակից, ամբողջովին վերցրեցին այն՝ հայտարարելով Իրաքյան Քուրդիստանի անբաժանելի մաս:
Վերջերս Քիրքուքում ծածանվեց Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության դրոշը, ինչն էլ ավելի սրեց հակասությունները: Քրդերը դա նորմալ են համարում, քանզի քաղաքը վերահսկվում է իրենց կողմից, մինչդեռ այդպես չեն կարծում Բաղդադում և Անկարայում:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի ճակատագիր կունենա Քիրքուքը: Ինչևէ, կարելի է փաստել, որ քրդերն այդ առումով վճռական քայլեր են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել