Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Բոլոր մարդիկ կարող են ասել ճիշտ կամ սխալ բաներ՝ չկա մահկանացու, որը չի սխալվում։ Հայաստանում, սակայն, ընդունված չէ պարզապես ասել՝ «դու սխալվում ես»։ Հենց որ մեր ականջի համար տհաճ բառ ենք լսում, առաջին հարցը, որ մենք տալիս ենք՝ «ասա, ո՞վ է քեզ ուղարկել»։ Այդ հարցը կարող ենք տալ ագրեսիվության տարբեր աստիճանով, կարող ենք նույնիսկ չբարձրաձայնել, բայց հենց դրա մասին ենք, որպես կանոն, մտածում առաջին հերթին։ Ենթադրություններն այն մասին, թե «ով է քեզ ուղարկել», կամ իմ դեպքում՝ ում պատվերով եմ ես գրում, կարող են լինել զանազան, այդ թվում նաև՝ տարաշխարհիկ»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել