«Որքան էլ նախընտրական Հայաստանում սուտն աներևակայելի չափերի հասնի, որքան էլ «աղբը» ջրի երես ելնի, որքան էլ գործի դրվեն կրիմինալն ու հանրության ստորին շերտերը, միևնույն է՝ այս շրջանում տեղի ունեցող գործընթացները նաև հասարակության հասունացման, առողջացման դեր են կատարում։ Այո, պատերազմի վտանգն օրեցօր աճում է, բայց այս օրերին ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղության քարոզն օգտակար է և սթափեցնող։ «Ազատ դեմոկրատների» քարոզը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ևս դժվար է իրատեսականների թվին դասել, բայց լավ է, որ հանրության մեջ քննարկվեն այս հարցերը, և մարդիկ գեթ մի պահ մտածեն, որ ռուսական կայսրությունից տարանջատվելն անհնարին չէ, իրատեսական է։ Կոմունիստները բոլորին աշխատանք, սոցիալական ապահովություն, կոմունիստական դրախտ են խոստանում՝ հիշեցնելով, որ կար նման պետություն, որը փորձում էր դրանք իրականություն դարձնել։ Վատ չէ, որ մեր ժողովուրդն ավելի մեծ պահանջներ ներկայացնի իր իշխանություններին, քան մինչ օրս ներկայացրել է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել