Մի պահ, որ մոռանանք, որ խոսքը գնում է նախկին և նորընտիր նախագահների մասին, ապա կասեմ հետևյալը:
Ես ավելի շատ հակված եմ հավատալու այն մարդուն, ով թե՛ թղթով, թե՛ առանց թուղթ կարող է խոսել և ասել նույն բանը: Ով ցանկացած պահի, ցանկացած պայմանում և ցանկացած տեղում կարող է անկեղծ ու ազատ արտահայտել իր միտքը լրագրողների մոտ, եթե որոշումը միայն իրենն է: Ով վատ չի զգում շփվել մարդու հետ` անկախ նրա սոցիալական դիրքից և վիճակից: Ով ունակ է ներողություն խնդրել իր սխալի համար և պատասխանատվությունը չի բարդում ուրիշների վրա:
Ես հակված չեմ հավատալու այն մարդուն, ով չի տեսնում, որ մեր երկրում, ԱԺ-ում կան օլիգարխներ և եթե նույնիսկ չի տեսնում, այլ համոզված ասում է, որ չկան: Կարող էի ավելի շատ բաներ ասել, բայց սա ինձ բավարար է:
Իսկ որպեսզի անհետանան բոլոր կասկածները, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից, պահաջում եմ, որ հրապարակեն գաղտնի ձայնագրությունը: Ես առավել, քան վստահ եմ, որ ձայնագրվել է այդ հանդիպումը, քանի որ անհնար էր չձայնագրել այդ խոսակցությունը, պետության համար կարևոր, ապագային վերաբերող խոսակցությունը:
Եվ եթե չհրապարակվի, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում չհավատալ Սերժ Սարգսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել