Image resultOperativ.am-ը գրում է․

Փարթամ կազմվածք ունեցող Աննա Սեմենովիչը երբեք էլ չի ամաչել իր մարմնից: Ավելին՝ նա մշտապես իմացել է իր ուժեղ կողմերը և երբերմն-երբեմն դրանք ցուցադրել:

Սակայն այդպիսի անկեղծ լուսանկարներից մեկն այնքան է դուր եկել անբարեխիղճ արտասահմանցիներին, որ նրանք որոշել են օգտագործել այդ լուսանկարը նենգ նպատակներով, և իհարկե, դա զայրացրել է աստղին: Այս մասին գրում է Passion.ru-ն:

Նա խոստացել է պայքարել խաբեբաների դեմ: «Իհարկե ինձ այնքան էլ հաճելի չէ, որովհետև ես նրանց թույլտվություն չեմ տվել: Մի կողմից ինձ հաճելի է, որ ես գայթակղում եմ տղամարդկանց ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում, և որ նրանց կայքն առաջ է գնում իմ լուսանկարի հաշվին, սակայն ինչ է դա նշանակում, երբ առանց ինձ իրազեկելու իմ լուսանկարն օգտագործում են որպես գովազդ»,- զայրացել է Աննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել