Քանի որ հենց քնի մեջ ենք մենք առավելագույնս մոտ լինում մեր ենթագիտակցությանը, դիրքը, որում քնում ենք, քիչ դեր չի խաղում: Գաղտնիք չէ, որ գոյություն ունի քնելու 4 տարածված դիրք՝ մեջքի վրա, փորի վրա, կողքի վրա և սաղմի դիրք: Այս դիրքերից յուրաքանչյուրը կարող է պատմել ձեր անձի գլխավոր հատկանիշների մասին:

Փորի վրա

Սա թուլացած դիրք է, որը խոսում է ձեր անվախության մասին: Դուք լավ եք կարողանում կառավարել սեփական կյանքը, այդ պատճառով հեշտությամբ կարողանում եք լուծել յուրաքանչյուր պրոբլեմ: Դուք նպատակասլաց և աշխատասեր մարդ եք: Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ դուք ունեք բացասական կողմեր: Օրինակ՝ դուք շատ ծանր եք տանում ձեր հանդեպ արված քննադատությունը:

Մեջքի վրա

Ձեր թուլացվածության ևս մեկ նշան: Դուք էներգիայով լեցուն մարդ եք, ով հարյուր տոկոսով վստահ է իր վրա: Պրոբլեմը միայն այն է, որ հաճախ այսպիսի դիրքը խոսում է չափազանցեցված ինքնագնահատականի մասին: Եթե սիրում եք քնել «աստղի» դիրքով, ապա արժի, որ ուշադրություն դարձնեք էգոիստության դրսևորումների վրա:

Կողքի վրա

Բավական թուլացված դիրք է, սակայն ոչ այդքան անկեղծ, որքան նախորդ երկուսը: Դուք հուսալի մարդ եք, ով հեշտությամբ է հարմարվում յուրաքանչյուր պայմաններին: Դուք ունեք վերլուծական մտածելակերպ, այդ պատճառով կապում եք ձեր աշխատանքը հենց ուղեղի գործունեության հետ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել