Image resultOperativ.am-ը գրում է․

Մոնիտորինգային առաքելության ներկայացուցիչները չեն կարողացել զրահատեխնիկա գտնել այն վայրում, որը նշված է Մինսկի համաձայնագրերում: Այս մասին գրում է Life.ru-ն:

ԵԱՀԿ միջազգային դիտորդները հաղորդել են, որ մշտական բազավորման վայրից Ուկրաինայի զինված ուժերի 64 տանկ է կորել: Այս մասին նշվում է մոնիտորինգային առաքելություն կատարած դիտորդների հաշվետվության մեջ: Համաձայն տեղեկության՝ պահպանման այդ վայրում պետք է 23 «Т‑64» և 41 միավոր «Т‑72» տանկեր լինեին:

«Նրանք մեկ անգամ ևս այցելել են Ուկրաինայի զինված ուժերի պահպանման մշտական վայր, որի տեղակայման վայրը համապատասխանում է նշված գծերին: Դիտորդները նշել են, որ այդ վաայրը մնում է լքված և այնտեղից մինչև այժմ բացակայում է 64 տանկ»,- նշվում է հաշվետվության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել