Armlur.am-ը գրում է.
 Այն բանից հետո, ինչ  հերթական գալա համերգի ժամանակ «Իքս ֆակտոր 4» երաժշտական նախագծից դուրս մնաց Դավիթ Չախալյանը (Շուշանիկ Արեւշատյանի խումբ), հանրության շրջանում չեն դադարում դժգոհությունները: Մի ստվար զանգված պնդում է, որ վոկալային եւ կատարողական բարձր տվյալներով այդ մասնակցին պարզապես չէր կարելի նախագծից դուրս թողնել:
 Սակայն հանդիսատեսի դժգոհությունն ու քվեարկության արդյունքները միմյանց չեն համապատասխանում. ամենաքիչ ձայները ստացել էր հենց Դավիթը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Իքս ֆակտոր 1» երաժշտական մրցույթից հայտնի դարձած երգչուհի Սրբուհի Սարգսյանի հետ, ով եւս չէր հաղթել մրցույթում, սակայն մինչ օրս գործում է դաշտում եւ վայելում հանդիսատեսի համակրանքը. «Հաղթողը մրցույթից հետո գործունեությունը շարունակողն է: Դա է հաջողությունը, այլ ոչ թե հաղթող ճանաչվելն ու սպառվելը, ոչինչ չանելը: Ամեն բան կախված է մարդու տեսակից, նրա ձգտումներից, նպատակներին հասնելու ցանկությունից»,-շեշտեց Սրբուհին` հավելելով, որ մրցույթը պետք է դիտարկել որպես մի հարթակ, որը քեզ ճանաչում է բերում: Անդրադառնալով Դավիթ Չախալյանի` նախագծից դուրս մնալու հանգամանքին, երգչուհին նկատեց. «Դավիթն իսկապես շատ լավ տվյալներով երգիչ է եւ մտահոգվելու խնդիր չունի, քանի որ հանդիսատեսն իրեն սիրել է, նա նույնիսկ հրավերներ ունի արտերկրից. սա արդեն իսկ հաղթանակ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել