Քանի որ շատերը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունեն բազմաթիվ ընկերներ, որոնց իրական կյանքում չեն էլ ճանաչում, այդ պատճառով գործնականում անհնար է կամ գոնե շատ բարդ է պարզապես ուշադիր լինել ու իմանալ, թե ովքեր ջնջեցին ընկերների ցանկից պռոֆիլը։ 

Այդ նպատակի համար կա Who Deleted Me անունով հարթակը, որում մուտք գործելուց հետո արդեն կկարողանաք հետևել, թե ովքեր ձեզ ջնջեցին իրենց ընկերների ցանկից, կամ ձեր ընկերներից ովքեր ժամանակավորապես փակեցին իրենց Ֆեյսբուքի էջը։

Այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է Google Chrome-ի համար նախատեսված հավելվածը տեղադրել բրաուզերում։ Հավելվածն այստեղ է։ 

Տեղադրելուց հետո մուտք կանեք Who Deleted Me-ում ու արդեն կտեսնեք, թե ովքեր են ջնջում ձեզ։

Մանրամասն կարող եք տեսնել նաև տեսանյութում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել