israel-turkey-dealAraratnews.am-ը գրում է.

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցի զբոսաշրջիկներին հորդորել է, որ  զերծ մնան Թուրքիա, Եգիպտոս  և Հորդանան այցելություններ կատարելուց:  Թուրքական Posta լրատվամիջոցի հաղորդմամբ`  նշյալ զգուշացումն արվել է Փեսախից (հրեական զատիկ) առաջ:

Հայտարարության մեջ կոչ  է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

Թուրքիան ներառվել  է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Իսկ Եգիպտոսը  և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում: Նշվում էր, որ Թուրքիայում  առկա է «ահաբեկչության  հստակ վտանգ»:

Վերոնշյալ  երկրներում գտնվող  Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրների սահմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել