Շուտով կլրանա ապրիլյան պատերազմի մեկ տարին: Չենք կարող միանշանակ ասել, որ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չարվեց: Լինենք օբյեկտիվ և խոստովանենք, որ շատ բան փոխվեց թե՛ առաջնագծի ռեալ պաշտպանության մեջ, թե՛ մարդկանց հոգեբանության մեջ: Ֆիլմարտադրությունն, իհարկե, կարող անմասն մնալ այդ ամենից: Եվ ահա քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Արմենիա Պրեմիումի եթերով հեռուստադիտողը արդեն կարող է դիտել «Եղնիկների կածանը» 20-մասանոց գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ նվիրված է ապրիլյան պատերազմին:
Սա շատ լավ նախադեպ է, քանի որ ամեն գնով պետք է թույլ չտալ, որ ապրիլին իրենց հերոսությամբ մեր խաղաղությունը պահած տղերքին մոռացության փոշին ծածկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել