«Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց։ Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային ու գարնանային շարֆեր բաժանել, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին քաղաքացիները։ «Ժողովուրդ»–ը նաև ունի մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ։ Եվ չնայած սրան՝ ԱԺ ՀՎԿ պատգամավորության թեկնածու էդգար Առաքելյանը հակառակը պնդեց՝ նշելով «Դրանք սուտ լուրեր են։ Ով ինչ ասես, կարող է լուսանկարել, ուղարկել»։ Հիշեցնենք, որ Ամանորին էլ նույն կուսակցությունը մարդկանց նվիրել էր «Հայասի գրուպ» ընկերության կողմից արտադրված ալկոհոլային խմիչք՝ ռոմ, կոնյակ և մրգային բնական հյութեր։ «Հայասի գրուպ»–ը պատկանում է Արթուր Բաղդասարյանին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել