«Այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: Կասկածներ կան, որ ԿԲ խորհուրդը այս անգամ այլևս չի նվազեցի տոկոսադրույքը, ինչն անում էր արդեն ամիսներ շարունակ: Անցած մեկուկես տարվա ընթացքում ԿԲ-ն պարբերաբար նվազեցրել է տոկոսադրույքը ավելի քան 10 տոկոսից այն հասցնելով 6 տոկոսի, ինչը ամենացածրն է վերջին 6 տարիների ընթացքում: Սակայն «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ ԿԲ-ն այլևս մտադիր չէ գնալ տոկոսադրույքի նվազեցման: «Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա», ասել է Ջավադյանը: Պատկերավոր ասած՝ տնտեսության իրական հատվածում գործերը այնքան էլ լավ չեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել