«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋԷԿ»–ն, առաջիկայում կվաճառվի։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Այսպես՝ այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ի, իսկ ՀՀ էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ։ Արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։ Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, որը նախորդ տարի գնեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել