«Ապրիլի 2֊ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել։

Լավատեղյակ աղբյուրը վստահեցնում է, թե այժմ դատավորների «սև ցուցակ» կա կազմված, որտեղ ընդգրկվել են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, կոռուպցիոն սկանդալներում ներգրավված, ՄԻԵԴ-ում ամենից շատ բողոքների արժանացած դատավորները։ «Կան անգամ այնպիսի անուններ, որոնք տարիներ ի վեր սպասարկել են իշխանություններին, սակայն իրենց կաշին փրկելու համար անգամ յուրայիններին չեն խնայի։ Նրանց համար տարբերություն չկա. այսօր x-ին կասեն՝ այս որոշումը կայացրու, վաղը՝ y-ին»։ Ի դեպ, դատավորների «սև ցուցակ» ունի նաև ԱՄՆ դեսպանատունը, որոնց ոչ միայն վիզա չի տրամադրում, այլև որևէ միջոցառման չի հրավիրում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել