«Փաստ» օրաթերթը գրում է․

Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով:

 Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ:

Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրներըլուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոնունենալ:

– Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ:

 – Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուքթաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասըվաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյիսարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարանբացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումայինծրագիրը:

– Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի:

Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեականգործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործըորոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց:

– Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք:

Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ էներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿից եք նորիցառաջադրվել:

– Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին:

Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձեր ծրագրերին:

– Միանշանակ համոզված եմ, որ այո:

Ձեզ հետ նույն ընտրատարածքում ՀՀԿից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը և ուրիշներ, իրենց հետ կարողանո՞ւմ եք մրցել, եթե նրանք այսօր ամբողջությամբ տարածքները իրենցով են արել, տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրակաշառքի խոստումներ կան, Դո՞ւք էլ եք գումարային խոստումներ տալիս:

– Ո՛չ ոչ, գումարային խնդիր չկա, ես չեմ ընդունում ընտրակաշառքը, գտնում եմ, որ չի կարելի ժողովրդին առնել: Կարող է ցուցակներ են մարդիկ հավաքում, չի նշանակում, որ հավաքում են ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մեկի կողմից ես չեմ հավատում, դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես չեմ կարա ասեմ, որ նման բան կա: Մենք լավ հարաբերության մեջ ենք: Ես ժողովրդի հետ եմ աշխատում: Մենք հանգիստ մեզ համար քայլում ենք, զրուցում ենք, փորձում ենք բացատրել, որ մեր երկիրն առաջ ա գնալու 100%–ով:

Պարոն Երիցյան, ժամանակ առաջ, երբ Դուք Ձեր բիզնեսների մի մասը վաճառում էիք Սիլվա Համբարձումյանին, նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եք Մոնումենտի Ձեր տունը վաճառել, ասվում է, որ խնդիրների արդյունքում գումարի մի զգալի մասը դեռ չի տվել ոստիկանապետը:

– Նման բան չի եղել: Սուտ խոսակցություններ են: Այդ տունը ես իմ ուզած գումարով եմ վաճառել, մենք վաճառել ենք ուրիշ մարդու, նրանք էլ վաճառել են: Սիլվա Համբարձումյանին կարաք հարցնեք՝ ինձնից տուն գնե՞լ ա, կամ ինչ–որ բիզնես վերցրե՞լ ա: Կամ եթե կադաստրից պահանջեք, կտեսնեք, որ նման բա չի եղել:

Ասել է թե՝ Դուք Վլադիմիր Գասպարյանի հետ պարտք ու պահաջ չունե՞ք:

– Նման բան չի կարա լինի, չի եղել, չի էլ լինի: Մենք Վլադիմիր Գասպարյանի հետ հին ընկերներ ենք, երկար տարվա:

Տեղեկություն կա նաև, որ Ձեր ընկերներից «Ունիվերսամ Ավանի» սեփականատեր, գործարար Աղասի Դանիելյանի անունով եք վարկ վերցրել այդ տան հետ կապված 1,5 մլն դոլարի, չեք փակել ու վերջինս Ձեզ դատի է տվել:

– Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, աշխատել եմ: Դանիելյան Աղասն էլ իմ ընկերն ա երկար տարվա: Հիմա էլ ընկերություն ենք անում, եթե նման բաներ են խոսում, կարող եք հարցնել Աղասի Դանիելյանից կամ Սիլվա Համբարձումյանից: Ես ոչ մեկի պարտք չեմ եղել ամբողջ կյանքս: Ես ո՞նց կարամ Աղասի Դանիելյանից փող վերցնեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել