Картинки по запросу people streetՄենք լավ գիտենք, թե ինչքան կարևոր է մաքրել մեր օրգանիզմը՝ վնասակար սնունդ ու ալկոհոլ միառժամանակ չօգտագործելով: Իսկ ի՞նչ եք կարծում. պետք չէ՞ արդյոք մեր կյանքը ևս մաքրել այդպիսի մարդկանցից՝ դրա որակը բարձրացնելու համար: Ցանկացած թունավոր ու վնասակար նյութի նման «թունավոր» մարդիկ էլ չափազանց վտանգավոր են: Նրանք խոչընդոտ են մեր դրական տեղաշարժերի ու հաջողությունների համար: Այդպիսինները չեն կիսում մեզ հետ մեր հաղթանակներն ու ամեն բան անում են, որ խանգարեն մեզ հասնել մեր նպատակներին: Եվ վերջապես, այդպիսի մարդիկ խլում են մեզնից մեր դրական լիցքերն ու շրջապատում մեզ բացասական էներգիայով:

«Թունավոր» մարդ ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն նրանց, ովքեր փորձում են խանգարել մեզ, այլև նրանց, ովքեր դեպրեսիվ վիճակում են, քանի որ նրանց վատ տրամադրությունն այսպես թե այնպես փոխանցվում է մեզ ու ազդում մեր հոգեկան աշխարհի վրա:

Այսպիսով՝ շատ կարևոր է նրանցից հեռու մնալը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Ահա մի քանի եղանակ, որ կօգնեն Ձեզ ազատվել նման մարդկանցից:

1. Տեսնել վտանգը

Картинки по запросу people faces

Յուրաքանչյուր թունավոր բանից ազատվելու առաջին նախապայմանը դրա վնասակարությունն ու վտանգավորությունը հասկանալն է: Իսկ ինչպե՞ս ճանաչել այդպիսի մարդկանց: Նրանք մտածում են միայն իրենց մասին: Այսպիսիններին դժվար է գոհացնելը ու անհնար՝ նրանց հետ աշխատելը: Այդ մարդիկ միշտ ստիպում են, որ արդարանաս ու ներողություն խնդրես, մինչդեռ իրենք երբեք դա չեն անի: Մի խոսքով, եթե հարաբերությունները Ձեզ ավելի հաճախ նվաստացնում ու ցած են գլորում, քան վեր բարձրացնում, ապա ժամանակն է ազատվելու դրանցից: Այդպիսի մարդիկ մեզ հեռու են տանում մեր նպատակներից:

2. Լինել վճռական

Նման մարդկանց մեջ թաքնված թույնին ուժեղ հակաթույն է պետք: Այս մարդիկ սովորաբար շատ «կպչուն» են ու չեն հեռանա, եթե Դուք պարզապես դա խնդրեք նրանց: Սակայն պետք չէ հանձնվել: Պարզապես եղեք վճռական ու նրանց դեմքին ասեք այն, ինչ մտածում եք:

3. Սահմաններ գծել

Похожее изображение

Ձեր սահմանները գծեք այնպես, որ նրանք այլևս Ձեզ չմոտենան: Եթե ինքներդ ձեզ խոստացել եք այլևս երբեք չշփվել նրանց հետ, ապա հենց այդպես էլ արեք: Արգելափակեք հեռախոսահամարները, հեռացրեք ընկերների ցանկից սոցիալական ցանցերում:

  1. Չափից դուրս բարեհամբույր չլինել

Միգուցե սա շատ կոպիտ է հնչում, բայց, հավատացեք, այսպիսի մարդիկ օգտվում են Ձեր բարությունից ու չարաշահում Ձեր վստահությունը: Սա չի նշանակում, որ պետք է կոպիտ լինեք նրանց հետ. պարզապես կարող եք այդքան էլ բարեհամբույր չլինելով՝ նրանց հեռու պահել ու չթողնել ազդել Ձեզ վրա:

  1. Հասկանալ, որ Դուք նրանց փրկիչները չեք
Картинки по запросу fake friend

«Թունավոր» մարդիկ հակված են ցույց տալու, թե Ձեր օգնության կարիքն ունեն: Նրանք անընդհատ դրամաներ են ստեղծում իրենց շուրջը ու Ձեզ կանչում օգնության: Պարզապես ուշադրություն մի՛ դարձրեք:

  1. Վերջը վերջ է

Բանն այն է, որ նման մարդիկ կփորձեն ետ գալու ճանապարհներ փնտրել: Դուք պետք է լինեք վճռական ու հասկանաք, որ եթե դադարեցրել եք շփումը ու ազատվել նման մարդկանցից, դա պետք է վերջնական լինի, հակառակ դեպքում Ձեր ջանքերն անիմաստ կլինեն:

7. Ծանր չտանել բաժանումները

Այո՛, մեզ համար կարևոր է շրջապատված լինել մարդկանցով, սակայն ամեն հարաբերություն չէ, որ մեզ իսկապես անհրաժեշտ է: Հաջողության հասնելու ամենակարևոր երաշխիքներից մեկը դրական ու բարին ցանկացող մարդկանցով շրջապատված լինելն է: Նրանք մեզ անընդհատ ոգեշնչում ու առաջ են մղում: Այնպես որ, լավ կանեք՝ ձեր ժամանակը տրամադրեք հենց այդպիսի մարդկանց, այլ ոչ թե պարզապես քաղաքավարությունից ելնելով՝ Ձեր ժամանակն ու նյարդերը ծախսեք չարակամ մարդկանց վրա ու թողնեք նրանց թունավորել Ձեր կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել