Картинки по запросу ՕՐՕՍամվել Բաբայանին դեռ չէին հասցրել ձեռնաշղթաներ հագցնել, իսկ ՕՐՕ-ն ու դրա հարակից ռեսուրսներն արդեն, ինչքան ուժ ունեին, աղաղակում էին քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին։ Ավելին՝ արդեն դարձրել են իրենց քարոզչական մեխը։ Թե բա տեսեք, տեսեք, քանի որ ՀՀԿ-ն մեզ այսպես հալածում է, հետևաբար մենք իսկական ընդդիմություն ենք, ու ամենաշատը մեզանից են սարսափում։

Բայց արի ու տես, որ խիստ ընդդիմական այս օպերան հարամեցին սկզբում դատախազությունից, որտեղ հայտարարեցին, որ Սամվել Բաբայանն ընդունել է իրենց մեղսագրվող մեղադրանքները, իսկ հետո էլ՝ Բաբայանի փաստաբանը, ով հայտարարեց, որ Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, և չի կարելի սա քաղաքական հետապնդում անվանել։ Համենայն դեպս, գործի այս փուլում։

Եթե միամիտ ռոմանտիկ եք, ապա կարող եք ակնարկել, որ ՕՐՕ-ում խելքի կգան ու կհերքեն իրենց շտապողական հայտարարությունները, բայց եթե քիչ ավելի պրագմատիկ եք ու ծանոթ եք այս անհասկանալի քաղաքական միավորի դիրիժորների ու խաղացողների ձեռագրերին, ապա լավ էլ հասկանում եք, որ ոչինչ էլ չեն անի ու կշարունակեն նույն ոգով։ Ի վերջո, դեռ ԲՀԿ-ական անցյալից մի ունիվերսալ տրյուկ են սովորել․ ասա ցանկացած բան, իսկ եթե համը սկսի դուրս գալ, ասա, որ դա քո մասնավոր կարծիքն էր։

Ցանկացած նորմալ երկրում ու նորմալ հասարակությունում այս ողջ պատմությունը մի հատ յուղոտ-թոթոլ վերջակետ կնշանակեր տվյալ կուսակցության քաղաքական ապագայի համար, էլ չասեմ՝ դրա առաջին դեմքերի մասով, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Պարզապես ՕՐՕ-ն սահուն կերպով կլրացնի Հիմնադիր խորհրդարանի խոպան մնացած տեղը (վերջինիս՝ ահաբեկչական կառույց դառնալու հետևանքով ազատված) ու կշարունակի նույն իրարամերժ ու աբսուրդային ոգով գործունեությունը։ Ռուսն ասում է՝ свято место пусто не бывает...

Մի խոսքով, սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում ընտրություններ էին ու էլ ոչ ոք չէր զարմանում, երբ դրա մասնակից ուժերը դրսևորում էին թունդ թմրամոլի հալյուցինոգեն վարք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել