Երգչուհի Քրիստինե Պեպելյանին է անդրադարձել Առաջին ալիքով հեռարձակվող «Բենեֆիս» հաղորդումը, որի շրջանակներում երգչուհու մասին պատմեցին նրա մտերիմներն ու մարդիկ, ովքեր ճանաչել են Քրիստինեին՝ նրա ստեղծագործական կյանքի առաջին իսկ օրերից: Հաղորդման շրջանակներում երգչուհին նաև անկեղծացել է ու կիսվել իր հույզերով ու մտորումներով. «Ուզում եմ ներդաշնակություն ունենալ ինքս ինձ հետ»,- ասում է երգչուհին ու հույս հայտնում, որ 20 տարի անց էլ նա կլինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Քրիստինե Պեպելյանի սիրված ու անկրկնելի երգացանկից բազմաթիվ կատարումներով ու կյանքի հետաքրքիր ու նոր բացահայտումներով հաղորդումը եթեր է հեռարձակվել շաբաթ օրը, որի տեսագրությունը կարող եք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել