Картинки по запросу ստվերի դեմ պայքարԱշխարհի և մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների համար նոր երևույթ չէ այն հանգամանքը, որ տնտեսության իրական հատվածը իր մեջ ներառում է տնտեսվարող սուբյեկտների ինչպես օրինական, այնպես էլ թաքնված գործունեությունից ստացված արդյունքները։ Չնայած դեռևս պարզ չեն այն սահմանները, որոնք բաժանում են այդ արդյունքները, սակայն այս երևույթը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է ստվերային տնտեսություն անվանմամբ։

Հայաստանում ստվերի դեմ պայքարը 2017-ին կարծես թե սկսվում է դրական արդյունքներով: Այս տարվա առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սեփական եկամուտների 10,6 տոկոսի աճ, որի մի մասը ստվերի կրճատման արդյունք է:

Դրանից զատ՝ արձանագրվել է արդյունաբերության 16,1 տոկոսի աճ, այդ թվում՝ 107 տոկոսի՝ հանքարդյունաբերության, 109՝ գյուղատնտեսության, 130՝ մետալուրգիայի, 130՝ ՏՏ ոլորտի, 300՝ ոսկեգործության և ավելի քան 20 տոկոս՝ արտահանման աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել