Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- սունկ շամպինիոն - 70 գր
- բուսայուղ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Սնկերը մանր կտրատում ենք, ավելացնում կտրատած կանաչին և աղ ու պղպեղ ցանում:
- Կարտոֆիլը լավ լվանում ենք, բայց կարող ենք նաև չկեղևազրկել: Այն կտրատում ենք և յուրաքանչյուր կտրվածքի մեջ լցնում լցոնը:
- Կարտոֆիլները դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ, մի փոքր բուսայուղ լցնում և ամբողջությամբ փակում փայլաթիթեղով: եփում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ ու գեղեցիկ կարտոֆիլ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC-%D5%B7%D6%80%D5%A9%D5%B0%D5%A1%D6%80%D5%B4%D5%B8%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել