Ահա 4 պատճառ, թե ինչու պետք է ձեզ թույլ տաք լացել.

Image result

1. Արցունքները հանում են լարվածությունը

30 տարի առաջ կենսաքիմիկոս Ալեքս Գեթսը հայտնաբերեց, որ էմոցիոնալ արցունքներն ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան ոչ էմոցիոնալ արցունքները (օրինակ՝ սոխ կտրատելիս առաջացած արցունքները), ինչը վկայում է այն մասին, որ կարևոր ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, երբ մենք լացում ենք։

Նա արտահայտեց դա այսպես. «Արցունքները ծառայում են կարևոր նպատակի։ Էմոցիոնալ արցունքները, որոնք թափվում են ուժեղ զգացմունքի պահին, կրում են սթրեսային հորմոններ և սթրեսից ազատվելու միջոց են։ Նույնիսկ եթե ամաչում եք լացելուց, դա վկայում է այն մասին, որ դուք հասել եք սթրեսի այնպիսի մակարդակի, որը մեծ վնաս է հասցնում ձեր առողջությանը»։

Էմոցիոնալ լացի ֆիզիկական պրոցեսն իր մեջ ներառում է մկանային սպազմեր, արագ շնչառություն և արցունքներ, որոնք անընդհատ շատանում են, իսկ հետո՝ հետզհետե պակասում։ Այդ պրոցեսի ընթացքում մարմինը լարվում է, իսկ հետո թուլանում է՝ թողնելով տպավորություն, կարծես ազատվել ես կապանքներից, իսկ սթրեսն ու դրա ֆիզիոլոգիական ախտանիշները ցրվում են։

2. Արցունքները կառուցում են հոգու ամրությունը

Լացը սեփական էմոցիաները հաստատելու և դրանց անմիջապես դեմքին նայելու միջոց է։ Նեգատիվ զգացմունքներից խուսափումը կամ անտեսումը կարող է մեծ վնաս հասցնել ձեր հոգեկան առողջությանը և կարող է առաջ բերել տագնապ և դեպրեսային խանգարում։ Կամ արցունքների փոխարեն դուք կարող եք օգտագործել հաղթահարման շատ ավելի պակաս արդյունավետ մեխանիզմներ՝ ներառյալ ալկոհոլ, թմրանյութեր և այլ անառողջ և վնասակար միջոցներ, ինչը, բնականաբար, հիմարություն է։

3. Լացը օգնում է հաղթահարել դժվարությունները և բուժվել

Բորնմուտյան համալսարանից պրոֆեսոր Ռոջեր Բեյքերը գտնում է, որ լացը դժբախտության վերածումն է որևէ նյութականի, և այդ պրոցեսը նվազեցնում է զայրույթի զգացողությունը։ Ենթադրվում է, որ երբ դուք լացում եք էմոցիոնալ պատճառներով, դուք խթանում եք էմոցիոնալ բուժման պրոցեսը։

Արցունքներն օգնում են ձեզ դուրս մղել և խորհրդանշել հոգեկան ցավը ֆիզիկական ձևով։ Ձեր արցունքները օգնում են ձեզ վերականգնվել։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել