Image resultOperativ.am-ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունով կկոչվի Մադեյրայի օդանավակայանը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Արարողությունը տեղի կունենա մարտի 29-ին: Եվ դրանից հետո օդանավակայանը կկոչվի «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդուի օդանավակայան»: Մարտի 24-ին օդանավակայանում նոր տարբերանշան էր փակցվել՝ հայտնի ֆուտբոլիստի նկարով:

Ֆունշալ քաղաքում, որտեղ 32 տարի առաջ ծնվել է Ռոնալդուն, ֆուտբոլիստի թանգարան էլ կա, ինչպես նաև նրա պատվին հուշարձան է կանգնեցվել: Նրան է պատկանում քաղաքի ամենամեծ հյուրանոցը: Մադեյրայում էլ սկսվել է ֆուտբոլիստի կարիերան: Նա խաղացել է տեղական «Անդորինյո» և «Նացիոնալ» թիմերում, իսկ «Ռեալ» տեղափոխվել է 2009 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել