«Լոնդոնի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: 4 մարդ վնասվածքներ է ստացել»,- հաղորդվում է Սքոթլենդ-Յարդի պաշտոնական կայքում:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները վթարից հետո փախել են դեպքի վայրից:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում ոստիկանները 2 դանակ են հայտնաբերել:
Նշվում է, որ մի դանակը գտնվել է ավտոմեքենայում, երկրորդը՝ տրանսպորային միջոցի մոտ:
Գործով երկու կասկածյալ է ձերբակալվել:
«Դեպքի հանգամանքները հետաքննվում են, այն չի որակվում որպես ահաբեկչություն»,- նշել են իրավապահները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել