Похожее изображение13 մարտի 2017թ. - «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ընթացքում Ջրառատ գյուղում տեղի ունեցան բախումներ:
15 մարտ 2017թ. - Ս. Բաբայանը հարցազրույց է տալիս՝ Ջրառատի դեպքերում մեղադրելով ՀՀ-ի իշխանություններին ու «արյուն թափելու» դիտարկում /սպառնալիք հնչեցնում:
16 մարտ 2017թ. - «Սասնա ծռեր» խմբավորումն աջակցության կոչ է անում «ՕՐՕ» դաշինքին:
16 մարտ 2017թ. - մահացավ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը:
17 մարտ 2017թ. - «ՕՐՕ»-ի կոչը՝ ուղղված քաղաքական ուժերին:
22 մարտ 2017թ. - ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը՝ Վրաստանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» շարժական ԶՀՀ ներկրելու վերաբերյալ:
22 մարտ 2017թ. - ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը «Իգլա»-ի գործով երեք քաղաքացիների, այդ թվում՝ Ս.Բաբայանի ձերբակալության վերաբերյալ:
25 մարտ 2017թ. - «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածում ստեղծել աշխարհազոր ու գնալ ընդվզման:
25 մարտ 2017թ. - ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածում, որում նշված է, որ Ս.Բաբայանը և մյուս երկու քաղաքացիները «ընդունել են իրենց առնչությունը» «Իգլա» շարժական ԶՀՀ-ի հետ:
25 մարտ 2017թ. - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է զորավարժությունների (ի դեպ՝ ՀՀ-ից Արցախ նա սովորաբար մեկնում է ուղղաթիռով):

Հ.Գ. մի տեսակ «հետաքրքիր» եզրահանգումների կարելի է գալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել