Ոստիկանությունն անձը պարզելու համար ձերբակալել է շաբաթ օրն Իտալիայի մայրաքաղաքում անցկացվող բողոքի ցույցերից մեկի 122 մասնակցի: Այս մասին հայտնում է Rainews24 հեռուստաալիքը:

 ԵՄ 27 անդամ-երկրների առաջնորդները, որոնք միւոթյունում կմնան Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, ստորագրել են Հռոմի հռչակագիրը, որում խոսվում է ԵՄ-ի նվաճումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին: Հռչակագիրը ԵՄ-ի ստեղծմանը հիմք դրած Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված գագաթնաժողովի գլխավոր արդյունքն է: Գագաթնաժողովի օրը Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում 6 խոշոր ցույց է անցկացվում՝ ԵՄ-ի կողմնակիցների և ընդդիմադիրների: Ցույցերին, ինչպես սպասվում է, մինչև 25 000 մարդ կմասնակցի:

Հաղորդվում է, որ անկարգությունների վտանգի հետ կապված՝ ոստիկանությունը կանգնեցրել է ցույցի 122 մասնակցի: Նրանց ձերբակալությունը բացատրում են անձը պարզելու և հանցագործություների և հասարակական կարգի խախտումների մասնակցությունը ստուգելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս բոլոր ցույցերը խաղաղ բնույթ ունեն, անկարգությունների մասին չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել