Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ երթ են իրականացրել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի անդամակցության օգտին: Երթի մասնակիցները Եվրամիության դրոշներով անցել են երկրի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, ինչից հետո ցույցի համար հավաքվել են Միացյալ Թագավորության կառավարության շենքի մոտ գտնվող հրապարակում, որտեղ նաև հարգել են Վեսթմինսթերյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը: Հայտնում է TASS-ը:
 Կազմակերպիչները մտադիր են եղել իրականացնել ակցիան Հռոմի պայմանագրի ստորագրման 60-ամյակի առթիվ, որը հիմք է դրել Եվրոպական տնտեսական համագործակցության համար, ինչը նախորդել է ԵՄ-ին: Սակայն ցույցի հիմնական նպատակն է եղել հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածի կիրառմանը, որը նշանակված է մարտի 29-ին և պետք է մեկնարկ տա Brexit-ի գործընթացին, շատ բրիտանացիներ դեմ են:

Դրա հետ մեկտեղ ցույցի շատ մասնակիցներ կոչ էին անում բարեփոխել ԵՄ-ն, սակայն դուրս ճգալ նրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել