Լրանում է Եվրամիության 60 տարին, սակայն նշելու ոչինչ չկա, միությունը կերպավորում է ոչ թե ապագան, այլ անցյալը և հավանաբար արդեն չի կարողանում լուծել լուրջ խնդիրներ: Այդպես է գրում The New York Times-ը:
 Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվել են Իտալիայի մայրաքաղաքում, որպեսզի նշեն Հռոմի պայմանագրի տարեդարձը, որը հիմք է դրել ԵՄ-ի ստեղծմանը: Հանդիպմանը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի բացակայությունը, ում երկիրը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, հավանաբար, ամենալավ ձևով է վկայում այն մասին, որ Եվրամիությունը խնդիրներ ունի:
 NYT-ը գրում է, որ Բեռլինի պատի փլուզումից հետո Եվրամիությունը սկսեց ակտիվորեն լայնանալ Լոնդոնի և Վաշինգթոնի աջակցությամբ: Սակայն ժամանակակից ԵՄ-ն ավելի աղքատ և ցրված է քան երբևէ, իսկ միավորման խնդիրները այնքան բարդ և բազմաքանակ են, որ կարող են հանգեցնել փլուզման: «Ինչ-որ մի պահի ԵՄ-ն շեղվեց իր ուղուց»,- գրում է The New York Times-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել