Գերմանիայի Մյունխեն քաղաքի իշխանությունները 4 500 բնակչի են տարհանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբի հայտնաբերումից հետո: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung թերթը:

 250 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Հաղորդվում է, որ Շվաբինգ թաղամասը շրջափակված է, վնասազերծման վայր են ժամանել հատուկ ծառայություններ: Ռումբի գտնվելու վայրից 500 մ շառավղով հեռու տների բնակիչները շտապ կարգով տարհանվել են:

 Թերթի տվյալներով՝ ռումբի վնասազերծումը օրվա երկրորդ կեսին կսկսվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել