Լույս շաբաթ գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի բանտի ուղղությամբ անհայտ ինքնաթիռների արձակած ավիահարվածի հեևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Սիրիայում Մարդու իրավունքների պահպանության հարցերով կենտրոնին:
 Իրավապաշտպանները պնդում են, որ ռմբակոծության հետևանքով վնասվել է բանտի կորպուսներից մեկը: Միաժամանակ, նրանց տվյալներով՝ ոչ բոլոր զոհերն են մահացել հենց ավիահարվածի հետևանքով:
 Իրավապահները կարծում են, որ որոշ զոհեր կրակելով են սպանվել վառվող շենքից դուրս գալու փորձի ժամանակ: Այդ մադկանց թվում եղել է առնվազն 2 հսկիչ: Իրավապահները չեն շտապում եզրակացնել՝ ում ինքնաթիռներն են ավիահարվածը հասցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել