Картинки по запросу ներդրում

ԼՂՀ տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները կազմել են մոտ 185 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նկատմամբ աճելով ավելի քան 19%-ով, որը 2005 թվականի ցուցանիշը գերազանցում է 10.5 անգամ:
Նշենք նաև, որ Արցախում գործող առևտրային բանկերի վարկային ներդրումները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 206.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ավանդների գումարը՝ մոտ 127 մլն ԱՄՆ դոլար:

Օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ դիտարկված ժամանակահատվածում կազմում է շուրջ 13%:
Ներդրումների միջին տարեկան աճը 10 տարիների կտրվածքով կազմել է շուրջ 30%: Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ը իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել