Картинки по запросу Ադրբեջանի տնտեսությանԱդրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն հայտնել է, որ իրենց երկրի համախառն ներքին արդյունքը 2017-ի հունվար-փետրվարին աճել է 0,4 տոկոսով: Հետաքրքրական է, որ հունվարին Ադրբեջանի տնտեսական աճի տեմպը 0,8 տոկոս էր կազմել, ինչը նշանակում է, որ երկու ամսվա տվյալներով՝ աճի տեմպը նվազել է երկու անգամ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչ նավթային հատվածը ՀՆԱ-ում կազմել է 56,8 տոկոս: Արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում կազմել է 46,7 տոկոս, առեւտրի եւ ավտոտրանսպորտային միջոցների նորոգումը՝ 9,6 տոկոս, շինարարությունը՝ 7,6 տոկոս, տրանսպորտը եւ գյուղատնտեսությունը՝ 6,7 տոկոս եւ այլն: Նշվում է նաև, որ ՀՆԱ աճը արձանագրվել է շնորհիվ ոչ նավթային հատվածի 2,3 տոկոս աճի:

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ հունվար-փետրվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 2 մլրդ 370 մլն մանաթ, ծախսերը՝ 2 մլրդ 191 մլն մանաթ: Ընդ որում՝ նշվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտները կրճատվել են 0,5 տոկոսով, իսկ ծախսերն ավելացել 62,8 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել