Image result for alarm clockՉնայած օրվա ամենաանցանկալի պահը հենց զարթուցիչի զանգն է, մինչ դրանց հայտնվելը մարդիկ տարբեր միջոցներ են հնարել, որ կօգներ իրենց արթնանալ։

Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մարդիկ, բայց մի բան անփոփոխ է՝ առավոտյան անկողնուց վեր կենալն անտանելի է։

Այսօր զարթուցիչները մեր բջջային հեռախոսներում են կամ պարզապես դրված են մեր կողքին, կան նույնիսկ այնպիսի զարթուցիչներ, որոնց լռեցնելու համար պետք է հատուկ խնդիր լուծել։ Մի խոսքով՝ ամեն բան մտածված է, որ մարդիկ կարողանան հաղթահարել այդ դժվարությունն ու վեր կենան։

Իսկ ինչի՞ օգնությամբ են մարդիկ արթնացել մինչ 1787-ի զարթուցիչի գյուտը։ Պարզվում է՝ մարդիկ բավականին հնարամիտ են գտնվել ու ամեն բան արել՝ վերմակի տակից դուրս գալու համար։

Image result for waking up

Յի Զինգի տիկնիկային ժամացույց

Եթե Դուք մտածում եք՝ «գոնե աքաղաղներ միշտ էլ եղել են», Դուք ճիշտ եք, սակայն նրանց վրա ոչ միշտ էր կարելի հույս դնել։

Հակառակ այն մարդկանց կարծիքին, ովքեր երբևէ չեն եղել ագարակում, աքաղաղները չեն կարող զարթուցիչի դեր կատարել. նրանք ծղրտում են ամեն առիթով, ամեն ժամի։

Ահա այդ պատճառով չինացի վանական, մաթեմատիկոս, ինժեներ և աստղագետ Յի Զինգը ստեղծեց բարդ մեխանիզմ ունեցող այս զարթուցիչը 725 թվականին։ Դրա օգնությամբ հնարավոր էր այնպես անել, որ կոչնազանգը զնգար տարբեր ժամերի։

Զուգարան գնալու անհրաժեշտությունը

Ամերիկայի տեղաբնիկ զինվորներն այս մեթոդն էին օգտագործում առավոտյան իրենց ուզած ժամին արթնանալու համար։ Հնդկացի զինվորները նախօրոք որոշում էին իրենց արթնանալու ժամը՝ կախված այն բանից, թե քնելուց առաջ ինչքան ջուր էին խմում։

Այս մեթոդը կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր անընդհատ օգտագործում են իրենց զարթուցիչի snooze կոճակը, որ մի փոքր ավել քնեն։

Մոմի զարթուցիչFlint Lock

18-րդ դարում մարդիկ, որոնց անհրաժեշտ էր թե՛ ձայնային, թե՛ տեսողական ազդանշան զարթնելու համար, կարող էին վստահել այս զարթուցիչին։

Ավստրիայում ստեղծված այս զարթուցիչը կոնկրետ ժամին զնգում էր ու գործի էր ընկնում մի այսպիսի մեխանիզմ. զարթուցիչի մեջ կայծքարի կայծը վառում էր մոմը, որը զսպանակի վրա էր, որն էլ ավտոմատ բարձրանում էր վերև հորիզոնական դիրքով։

Հութչինսի «Թռչուն» զարթուցիչը

1787 թվականին ամերիկացի գյուտարար Լեվի Հութչինսը ստեղծեց ամենավաղ զարթուցիչը։ Միակ թերի կողմն այն էր, որ այն զանգում էր միայն առավոտյան ժամը 4-ին։

Թակող-արթնացնողներ

Related imageՉնայած զարթուցիչները վերջնականապես արտադրվեցին Եվրոպայում 1847 թվականին (Ամերիկայում՝ 1876-ին), սկզբնական շրջանում նրանք շատ տարածված չէին, քանի որ այդքան էլ անհրաժեշտ չէին այն դեպքում, երբ արթնացողները լիքն էին փողոցներում։

Այս մարդիկ աշխատում էին Բրիտանիայում և Իռլանդիայում նույնիսկ 1970-ականներին ու թակում էին մարդկանց սենյակների պատուհաններն այնքան ժամանակ, մինչ համոզվում էին, որ իրենց հաճախորդներն արթուն են։

Քանի որ նրանց ծառայությունները շատ ավելի էժան էին, քան ժամացույցները, նրանք մեծ տարածում ստացան Արդյունաբերական հեղաշրջման ժամանակ։

Արթնացնող այս մարդիկ թակում էին պատուհանները փափուկ մուրճերով կամ երկար փայտիկներով՝ ծայրին գլխիկներ, կամ էլ եթե պատուհաններն այնքան բարձր էին, որ դժվար էր դրանց հասնելը, նրանք եփած սիսեռներ էին շպրտում պատուհաններին։

Իսկ ով է այս գաղափարի հեղինակը, մնում է առեղծված։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել