1. Մինչև սնունդը չմիախառնվի թքի հետ, դուք ուտելիքի համը չեք զգա:

  2. Մարդու թուքը պարունակում է բնական ցավազրկող՝ օֆիորֆին, որը 6 անգամ ավելի ուժեղ է, քան մորֆինը:

  3. Եթե դուք Google-ի որոնման դաշտում գրեք Zerg Rush, Google-ը կսկսի «ոչնչացնել» որոնման արդյունքները:

  4. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը չափսերով փոքրանում է, և դրա չափսերի վերականգնման համար անհրաժեշտ է 6 ամիս:

  5. Վերքի կամ կտրվածքի վրա շաքար դնելը կրճատում է ցավը և արագացնում ապաքինման պրոցեսը:

  6. Միայնությունը թուլացնում է իմունիտետը, իսկ ընտանիքի և ընկերների շրջապատում լինելը ամրացնում իմունային համակարգը 60%-ով:

  7. Ջերմաստիճանն ազդում է ախորժակի վրա: Այն մարդը, ով մրսում է, հակված է ավելի շատ ուտելուն:

  8. Աշխարհի բոլոր երկրներում զինվորականները պատիվ են առնում աջ ձեռքով:

  9. Մարդու ուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան օրվա ընթացքում:

  10. Սպունգներն իրենց մեջ ավելի երկար են պահում սառը ջուրը, քան տաքը:

  11. Խնձոր ուտելն ավելի էֆեկտիվ է առավոտյանն արթնանալու համար, քան սուրճը:

  12. Բրազիլիան անվանվել է ծառի պատվին:

  13. Մարս մոլորակը կարմիր գույնի է, քանի որ այն պատված է ժանգով:

  14. Շնաձկներն իմունիտետ ունեն բոլոր հայտնի հիվանդություններից:

  15. Գազարը 0% ճարպ է պարունակում:

  16. Տղամարդկանց օրգանիզմը 10%-ով ավելի շատ էրիթրոցիտներ է պարունակում, քան կանանցը:

  17. Մոծակներն ավելի շատ կծում են երեխաների, քան մեծահասակների, և շիկահերների, քան թխահերների:

  18. Ժպտալու պրոցեսին մասնակցում է 17 մկան, իսկ խոժոռվելու պրոցեսին՝ 43:

  19. Մեր եղունգները ցուրտ եղանակին ավելի արագ են աճում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել