Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի Խարկովի շրջանի Բալակլեա բնակավայրի զինապահեստում բռնկված հրդեհի հետևանքով պայթյունները շարունակվում են. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ծառայության տվյալների համաձայն՝ արտակարգ իրավիճակի գոտում դադարեցվել է գազամատակարարումը, կասեցվել է նաև վտանգավոր օբյեկտների շահագործումը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պահեստում պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք: Նշենք նաև, որ Укртрансгаз-ը դադարեցրել է գազատար խողովակաշարի աշխատանքը, որն անցնում է Խարկովի շրջանի Բալակլեա բնակավայրի մոտակայքով:
Հաղորդվել էր նաև մեկ զոհի և պայթյուններից տուժած ավելի քան 70 ուկրաինացի զինվորականների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել