Երկվորյակների համար առավել հարմարավետ կլինի օրվա առաջին կեսը. Մարտի 25-ի աստղագուշակԽոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս կարևոր գործերն անել օրվա սկզբում: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ցուցաբերել կարգապահություն և պատասխանատվություն, դրսևորել բնավորության ամրություն և խոսքին հավատարմություն: Ամեն ժամի հետ այս որակները կթուլանան, իսկ օրվա երկրորդ կեսին վերջնականապես կփոխվի իրադրությունը, ծրագիրը կամ տրամադրությունը: Բացառված չէ, որ երեկոյան ինչ-որ պրակտիկ գործով զբաղվեք:

Ցուլ

Օրվա սկիզբը շատ Ցուլերի համար կարող է կապված լինել կոլեկտիվ ծրագրին մասնակցության հետ: Պարտականությունները կարող են խոչընդոտել ձեր անձնական ծրագրերին: Օրվա երկրորդ կեսը կազատի ձեզ սահմանափակումներից, հնարավորություն կտա անցնելու ձեր սիրելի զբաղմունքներին կամ ձեր անձնական հրատապ պահանջների բավարարմանը: Կախված ձեր խառնվածքից և ինքնազգացողությունից՝ կարող եք ավելի ակտիվ կամ ավելի փակուկ դառնալ:

Երկվորյակ

Երկվորյակների համար առավել հարմարավետ կլինի օրվա առաջին կեսը: Եթե կան ինչ-որ պայմանավորվածություններ և կարևոր համատեղ ծրագրեր, ավելի լավ է դրանցով զբաղվել առավոտից: Բացառված չէ, որ երեկոյան ձեզ սկսի ղեկավարել պարտքի, խղճահարության, մեղքի զբացումը կամ դավաճանի ինքնազգացողությունը: Կարող է գործնական հոգսերով զբաղվելու անհրաժեշտություն առաջանալ:

Խեցգետին

Օրվա առաջին կեսին Խեցգետիններին խորհուրդ է տրվում պահպանել տրված կանոնները, չըմբոստանալ գոյություն ունեցող կարգի դեմ: Կարգապահությունը և հետևողականությունը կլինեն հանգստության գրավականը, իսկ եթե իրավիճակը կրիտիկական է՝ անվտանգության երաշխիքը: Օրվա երկրորդ կեսը կպարգևի գործողությունների ազատություն, կբարձրացնի ընդհանուր հաջողակությունը: Հարմար պահ է անձնական հանդիպումների համար:

Առյուծ

Առավոտյան իրադարձություններն Առյուծների համար կանխատեսելի կլինեն: Օրվա լավագույն շրջանն է, եթե ձգտում եք ազնիվ երկխոսության, գործերում թափանցիկության, հարաբերություններում արդարության, գնահատում եք հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կաճի ակտիվությունը և ցանկությունների ուժը, սակայն ռիսկ կա խարդախ գործի մեջ աննկատ ներքաշվելու, կասկածելի ընկերախմբում հայտնվելու:

Կույս

Կույսերի համար օրը կսկսվի ռեժիմի պահպանումից, տնային կամ այլ պարտականությունների կատարումից: Կարող է հատուկ ուշադրություն պահանջել ընտանի կենդանին: Արժե հավատարիմ մնալ տված խոստմանը: Երեկոն ռոմանտիկայի և աճող գործնական ակտիվության շրջան է: Հնարավոր է սերտ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն կամ զգացմունքային կախվածություն: Զգացմունքներում առաջին տեղում կլինի զգայականությունը:

Կշեռք

Օրվա սկզբում Կշեռքներին ոչինչ չի խանգարի հետևել իրենց ծրագրին: Շատերին կարող է թվալ, թե գործում է իրադարձությունների իրենց ցանկալի սխեման և խափանումներ չեն կանխատեսվում: Կհաստատվեն ենթադրություններն ու եզրակացությունները, կարդարանան հույսերը: Երեկոյան մարդիկ կամ հանգամանքները կարող են ձեզ դուրս բերել հարմարավետության գոտուց: Կարող եք ձեզ համար աննկատելիորեն ներքաշվել ուրիշների գործերին:

Կարիճ

Կարիճներին չի խանգարի հանգստյան օրերը սկսել կարգի հաստատումից: Օրվա երկրորդ կեսն ավելի շատ ազատություն կպարգևի, կարթնացնի երևակայությունը, կընդգծի զգայական պահանջները: Նախաձեռնող Կարիճներին կարող են այցելել հրապուրիչ գաղափարներ: Կասկածամիտներին խորհուրդ չի տրվում ամեն տեղ չարակամներ տեսնել: Երևակայությունների ավելցուկն ավելի լավ է ուղղել ստեղծագործությանը կամ անձնական հարաբերությունների ոլորտին:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսին Աղեղնավորները համարձակորեն կարող են հույսը դնել իրենց բնածին հաջողակության և շրջապատողների համակրանքի վրա: Այդ շրջանում կպահպանվեն պայմանավորվածությունները, կարդարանան հաշվարկները: Ավելի լավ է առավոտից գրել կարևոր նամակները, հանդիպել անհրաժեշտ մարդկանց: Երեկոյան մոտ կարևոր կդառնա տան, հարմարավետ կենցաղի, ընտանեկան ջերմության առկայությունը:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսն Այծեղջյուրների համար կապված կլինի այս կամ այն զսպող գործոնի հետ: Կարգավարժել կարող են ինչպես արտաքին հանգամանքները, այնպես էլ ներքին բարոյական պատկերացումները, օրինակ՝ պատասխանատվության զգացումը: Օրվա երկրորդ կեսը կպարգևի ազատություն, որը չարժե չարաշահել, այլապես այսրոպեական հաճույքները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: Կարելի է ազատություն տալ զգացմունքներին, ստեղծագործել:

Ջրհոս

Օրվա սկզբում Ջրհոսները հակված կլինեն հենվել տրամաբանության և հաշվարկի վրա, ճշգրտությամբ հետևել ծրագրերին և տված խոստումներին և նույնը սպասել շրջապատողներից: Նման դիրքորոշումը լավ պտուղներ կտա առավոտյան, սակայն չարժե դրա վրա հույս դնել երեկոյան: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է պակաս խիստ վարքագծի, զգայական թուլություններին և գաղտնի քմահաճույքներին տրվելուն: Կարող է հատուկ նշանակություն ստանալ հոգեկան ջերմությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում օրը սկսել արդյունքների ամփոփումից, փաստերի անկողմնակալ համակարգումից: Կարևոր է ոչ միայն համադրել ստացված տվյալները, այլև դրանցից հետևություններ անել: Օրվա երկրորդ կեսը տարածություն կտա երևակայությունների և մանևրի համար: Հանգամանքների կամ սեփական նորմերի կողմից թելադրված սահմաններում կկարողանաք անել ամենը, ինչ ցանկանաք: Լավագույն արդյունքը կտան ինտուիտիվ որոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել