«Ինձ համար սկզբունքային հարց չէ, թե որ կուսակցությունն է մեծամասնություն ստանալու Ազգային ժողովում և ինչ կոալիցիաներ են ձևավորվելու։ Բայց ինձ համար խիստ կարևոր է, որ ԱԱԾ-ն և մնացած իրավապահները վճռականորեն կանխարգելեն զինված քաղաքական պայքարի բոլոր փորձերը, ինչը նրանք չեն կարողացել անել «Սասնա ծռերի» դեպքում։ Եթե ինչ-որ տեղ ապօրինի զենք կա, այդ զենքը պետք է առգրավվի, եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել ներքաղաքական խնդիրները, այդ խմբի անդամները պետք է ձերբակալվեն։ Թող հետո այդ ձերբակալվածներին անվանեն «քաղբանտարկյալներ», թող հետո «ռեյտինգներ» բարձրանան-իջնեն՝ նման խոսակցություններից վնասը շատ ավելի քիչ է, քան «Սասնա ծռերի» կրկնությունից։ Նորմալ քաղաքացիները, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին Հայաստանում փոքրամասնության են կազմում, պետք է պահանջեն իրավապահներից չկրկնել անցած տարվա հուլիսի սխալները, ոչ թե բողոքեն, թե ինչու են նրանք միջոցներ ձեռնարկում զինված ակցիաները կանխելու համար։
 
Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է։ Գլխավոր խնդիրը մնալու է նույնը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ և օրինապաշտ քաղաքացիներին։ Հավասարապես՝ ազատ և օրինապաշտ»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել