Հանրապետության տարածքում մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    25.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   8.00C


Հանրապետության տարածքում`



Երևան քաղաքում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել