Շոկոլադի հետ բազմաթիվ հետաքրքիր փաստեր և պատմություններ են կապված։ Առաջարկում ենք որևէ նոր բան իմանալ այդ «համեղության» մասին։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընթերցման ընթացքում ձեզ մոտ հնարավոր է առաջանա շոկոլադ ուտելու անհաղթահարելի ցանկություն։ Մենք զգուշացրինք։

1. Շոկոլադի առաջին ֆորմատը, որն ամբողջությամբ համապատասխանում էր լայն զանգվածների սպառման համար, մշակվել է 1847թ. Բրիստոլում (Անգլիա) տեղակայված Ֆրայ շոկոլադի ֆաբրիկայում։

2. Բելգիայում 17 հազար մարդ զբաղված է շոկոլադի արտադրությամբ։

3. Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը կբավարարի 45.5 մետր քայլելու համար։

4. ԱՄՆ բանակի մասնագետները Hershey ընկերության հետ համատեղ բարելավել են ժամանակակից շոկոլադի ջերմակայունության որակները, որպեսզի այն դիմանա թեժ արևի տակ «Փոթորիկը անապատում» գործողության ժամանակ։ Հատուկ արտադրված շոկոլադ-բատոնները պահպանում են ամրությունը նույնիսկ 60 °C ջերմաստիճանում։

5. Շոկոլադը պարունակում է ֆենիլէթիլամին՝ բնական ամինաթթու, որը, ինչպես ենթադրում են գիտնականները, օժտված է աֆրոդիզիակի էֆեկտով, և նույնիսկ ասում են, որ ունակ է «բուժելու» խումարը։

6. Շոկոլադը մտնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ։ Հրամանատարության հրամանով այդ շոկոլադի համը պետք է բնութագրվեր «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի բացառվեր դրանց անմիջապես սպառումը։

7. Շոկոլադի պատրաստման առաջին մեքենան ստեղծվել է 1780թ. Բարսելոնայում (Իսպանիա)։

8. Կոտ դի Վուարը այսօրվա դրությամբ համարվում է կակաոյի արտադրության առաջատարը։ Այս մթերքի մոտ 37%-ը աշխարհը ստանում է հենց այնտեղից։

9. Կակաոյի առկայության վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս մթերքը աշխարհի ամենահին սնունդներից մեկն է։

10. 2012թ. Շվեյցարիան համարվել էամենաշատ շոկոլադ օգտագործող երկիրը՝ ըստ բնակչության շնչի։ Ամեն շվեյցարացի տարեկան ուտում է 12 կգ շոկոլադ։

11. Տեխնիկապես սպիտակ շոկոլադը չի կարելի անվանել շոկոլադ, քանի որ այն չի պարունակում կակաոյի նյութեր։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել