«Հրապարակ» թերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։

Մուկուչյանի հերթական նկատողությունից խուսափելու համար Ծառուկյանը տեսախցիկների առաջ խոսել է իր 15 կետերի մասին, վերջում, երբ անջատել են տեսախցիկները, խոստացել է գյուղի գազը քաշել․ «Մուկուչյանը չի թողնում խոստանամ, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ, ընտրվեմ-չընտրվեմ՝ գազը քաշելու եմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել