13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում և դրա համար էլ հարմարության նկատառումներով սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև մենստրուացիայի օրերին:

Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:

Մի անգամ՝ տամպոնը դնելուց հետո, աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու փսխումներ:

Բժիշկները, կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:

   

Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:

Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:

Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:

Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:

Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէները արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:

Նա մահացել է մեկ շաբաթ անց՝ ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:

Այդ ժամանակ նրան արդեն արհեստական արյան շրջանառության սարք էին միացրել:

Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:

«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը»,- ասում է Ջեմմայի մայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել