Image result for турция в отчаяниеՉեն դադարում Թուրքիայի ներսում ազգային քաղաքական հարթությունում ընթացող պառակտումները, ինչի հետևանքով երկիրը կանոնավոր կերպով գտնվում է պետականության ու տարածքային ամբողջականության պահպանման սպառնալիքների տակ: Մերձավորարևելյան զարգացումների ու վերադասավորումների համատեքստում նոր հնարավորություններ են ստանում Թուրքիայի ու նրա սահմաններից դուրս գտնվող քրդական շարժումները: Թուրքիայի համար լրջագույն խնդիրներ կան, այդ թվում և՝ արտաքին` տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում:
Դեռևս անհասկանալի է Դ․ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, իսկ այս անորոշությունն իր հերթին Թուրքիան դարձնում է առավել խոցելի, հետևաբար և ավելի անկանխատեսելի միջազգային հանրության համար:
Խորանում են հակասությունները ԵՄ-Թուրքիա հարաբերություններում:
ԵՄ-ում ակտիվացած հակաթուրքական շարժումը նոր թափ է ստանում` ընդլայնելով տարածման սահմանները: Գերմանիան հերթական անգամ մերժում տվեց Անկարային սպառազինությունների արտահանման հարցում:
Արևմուտքի համար Թուրքիան վաղուց արդեն դադարել է լինել վստահելի գործընկեր: Թուրքիայի ու Արևմուտքի հակասություններն ակնհայտ են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում համագործակցության հարթությունում:
Թուրքական կողմը նյութական ու մարդկային կորուստներ է կրում նաև սիրիական զարգացումներում:
Այս ամենը հաստատում է այն միտքը, որ Թուրքիան աստիճանաբար ընթանում է ինքնամեկուսացման ճանապարհով, ինչը մեծացնում է Թուրքիայի խոցելիության շրջանակները. արդյունքում Անկարան դառնում է անկանխատեսելի միջազգային հանրության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել