Image result for Promo video of the newly formed Սիրիայում ռազմական իրավիճակը թեժ է բոլոր ճակատներում՝ բոլոր ներսիրիական խաղացողների մասնակցությամբ: Մայրաքաղաք Դամասկոսից, Համայից, Հալեպից, ալ-Ռակկայից բացի՝ իրավիճակը կրկին սրվել է նաև Պալմիրայում:

Մասնավորապես՝ օրերս տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ Սիրիայում ռուս ռազմական խորհրդատուների, ՌԴ ՊՆ-ի հատուկ ռազմագործողությունների ուժերի աջակցությամբ կազմավորվել է սիրիական բանակի նոր էլիտար գումարտակ՝ «ISIS Hunters» («ԻՊ-ի որսորդներ») անվանումով. նշված ստորաբաժանումը կառուցվածքային առումով ներառվել է ՍԱՀ ԶՈՒ-ի 5-րդ լեգեոնի կազմում՝ դարձյալ վարժեցված ռուս մասնագետների կողմից: Մինչդեռ, ի տարբերություն լեգեոնի այլ զինվորների, ովքեր պատրաստվել են մայրաքաղաք Դամասկոսին մերձակա տեղանքում, վերոնշյալ էլիտար գումարտակը հիմնականում վարժեցվել է Լաթակիայի լեռնային շրջաններում:

Ընթացիկ ամսվա սկզբին ԻՊ զինյալներից երկրորդ անգամ ազատագրելուց հետո այս գումարտակը տեղակայվել էր Պալմիրայի տարածքում և նրա հիմնական մարտական առաջադրանքն է՝ շրջանի՝ ինչպես նավթային և գազային հանքավայրերի, այնպես էլ քաղաքի պատմական հատվածի պաշտպանությունն իսլամականների հնարավոր հարձակումներից:

Եվ ահա նաև նորագույն սպառազինությամբ համալրված այս նոր էլիտար ստորբաժանումն այսօր առավոտյան արդեն հասցրել է իր առաջին փորձությունն անցնել՝ հաջողությամբ դիմագրավեով ԻՊ-ի զինյալների անակնկալ հարձակումը Պալմիրայի հյուսիսում գտնվող ալ-Մազար գազային հանքավայրերի վրա: Նաև սիրիական բանակի տանկային ստորաբաժանումների աջակցությամբ «ԻՊ-ի որսորդներին» հաջողվել է ոչ միայն ձախողել հակառակորդի գրոհը՝ նրան պատճառելով մարդկային և նյութական լուրջ կորուստներ, այլև հաջող հակահարձակման միջոցով ընդլայնել Պալմիրայի շուրջ ձևավորված անվտանգության գոտին:

Ինչպես տեսնում ենք, չնայած կառույցի շուրջ անընդհատ սեղմվող օղակին՝ ԻՊ-ը դեռևս փորձում պաշտպանողականից բացի՝ նաև որոշ հարձակողական գործողություններ նախաձեռնել, որոնք դեռևս աչքի չեն ընկնում բավարար արդյունավետությամբ:

Հ.Գ. Գրառմանը կցված տեսանյութում «ԻՊ-ի որսորդներն» են՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել