Կրասնոյարսկում հարբած կինը ծննդաբերել է փողոցում. նորածնին փրկել է պատահական անցորդը՝ գրում է lenta.ru-ն:
 41-ամյա տղամարդը փողոցով անցնելիս նկատել է ձնակույտի վրա պառկած կնոջը՝ կողքին ցրտից կապտած նորածին երեխային: Մայրը ուշադրություն չի դարձրել երեխայի վրա, իսկ անցորդները անտարբեր անցել են նրանց կողքով:
 Տղամարդը, որ բազմազավակ հայր է, անմիջապես ահազանգել է բժիշկներին: Բժիշկների խոսքով՝ նորածինը ցրտահարվել է, վիճակը միջին ծանրության է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Իրավապահ մարմինները ճշտում են դեպքի մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել