Խիստ սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, թե դերասանի գործը միայն ֆիլմերում նկարահանվելը և փառատոնների գնալն է։ Նրանք պետք է մշտապես հետևեն իրենց կառուցվածքին, ամիսներով հեռու լինեն իրենց բարեկամներից և ընկերներից, մի տեսարանը նկարահանեն տասնյակ անգամներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Երբեմն դերասանները ստիպված են լինում իսկական անհեթեթություններ անել՝ իրենց դերին համապատասխանելու համար։

Ռոբերտ դե Նիրոն կոտրել է ատամները

«Վախի հրվանդան» ֆիլմում հոգեկան-սադիստի կերպար ստանձնելու համար Ռոբերտ դե Նիրոն իր ատամնաբույժին խնդրել է կոտրել իր ատամները և փոխել դրանց գույնը։ Մարդասպան-մանյակին հոլիվուդյան ժպիտը հաստատ չէր սազի, այդ պատճառով էլ դերասանը գնացել է այս քայլին։

Ռոբերտ Պատինսոնը կես ամիս շարունակ սնվել է տոստով և բարբեքյու սոսուսով

Սա, իհարկե, սարսափելի չէ, սակայն ամեն դեպքում հաճելի էլ չէ։ «Մթնշաղ» ֆիլմի դերասան, աղջիկների սիրելի Ռոբերտ Պատինսոնը «Ռովեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 2014 թ․, սնվել է գրեթե միայն բարբեքյու սոուսով տոստերով, որոնք ժամանակի ընթացքում սկսել է ատել։ Սակայն այլ տարբերակ չուներ․ այն վայրում, որտեղ անց էին կացվում նկարահանումները, միայն մեկ բար կար, որտեղ էլ միայն մեկ տեսակի ուտեստ էին մատուցում։

Հոլի Բերին չի լվացվել երկու ամիս

«Արևադարձային տենդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ էլեգանտ դերասանուհի Հոլի Բերին չի լվացվել շուրջ երկու ամիս։ Նա թմրամոլի դեր էր ստանձնել, և ռեժիսորի կարծիքով՝ իր դերն ավելի լավ ներկայացնելու համար նկարահանումների ողջ ընթացքում դերասանուհին պետք է կեղտոտ մնար։ Հոլին առանց վարանելու հնազանդվեց ռեժիսորին, իսկ հետևանքների մասին փորձեք ինքներդ պատկերացումներ կազմել։

Ջարեդ Լետոն խմել է հալած շոկոլադե պաղպաղակ, ձիթապտղի յուղ և սոյայի սոուս

«Գլուխ 27» ֆիլմի նկարահանումների համար Ջարեդ Լետոն պետք է շտապ քաշ հավաքեր։ Դրա համար էլ մի քանի շաբաթ շարունակ նրա հիմնական ուտելիքը դարձավ միկրոալիքային վառարանում հալեցված շոկոլադե պաղպաղակը։ Ինչո՞ւ հալեցված։ Ուղղակի այդպես ավելի շատ էր կարողանում ուտել։ Կերակրացանկը լրացնում էր ձիթապտղի յուղից և սոյայի սոուսից պատրասված կոկտեյլը, որը չափազանց զզվելի էր, բայց կալորիականությամբ հարուստ էր։ Պատկերացրեք, որ ֆիլմից հետո դերասանը դեռ պետք է ամեն ինչ աներ այդ կիլոգրամները կորցնելու համար։

Միլա Կունիսը և Նատալի Պորտմանը բալետ պարել են սովորել

«Սև կարապը» ֆիլմում Նատալի Պորտմանն ու Միլա Կունիսը մարմնավորում էին բալետի երկու տաղանդավոր պարուհիների: Ֆիլմը ստեղծողները սկզբում ցանկանում էին կրկնորդներ վարձել, որոնք պրոֆեսիոնալ պարուհիներ կլինեին, սակայն դերասանուհիները պնդել են, որ իրենք պետք է խաղան իրենց դերը և այդ ընթացքում բալետ պարել կսովորեն: Նրանք պարապում էին օրական ութ ժամ, և արդեն մի քանի շաբաթ անց կարողանում էին պարել պրոֆեսիոնալ պարուհիներից ոչ վատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել