Картинки по запросу hearing lossՄարդկանց ներքին ականջում կան ավելի քան 15.000 մազանոթներ, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է ձայնային ալիքներ, փոխակերպում դրանք նյարդային գրգիռների, ապա հաղորդում գլխուղեղի կեղև:

Ժամանակի ընթացքում աղմուկը, դեղահաբերի օգտագործումն ու տարիքը հանգեցնում են այդ բջիջների ու ստերեոցիլիա կոչվող միկրոմազանոթների մահվան, ինչն էլ առաջացնում է լսողության կորուստ:

Ի տարբերություն այլ կենդանիների՝ մարդկանց ու որոշ կաթնասունների մոտ այդ բջիջները չեն վերարտադրվում: Սակայն բոստոնցի գիտնականներն ասում են, որ գտել են մի նոր միջոց, որը թույլ կտա վերակենդանացնել բջիջներն ու այդպիսով վերականգնել լսողությունը:

Հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական համալսարանի դասախոս Ջեֆրի Քարփը նշում է, որ խանգարող հանգամանքներ, բնականաբար, կան, սակայն պետք է դրանք հնարավորինս շուտ վերացնել, որպեսզի հնարավոր լինի վերարտադրել մազանոթները:Картинки по запросу lgr5 ear cell

Քարփին ու իր թիմակիցներին հաջողվել է ականջի խխունջում Lgr5 կոչվող ցողունային բջիջը մոլեկուլային դեղամիջոցներով ակտիվացնել ու վերարտադրել պետքական մազանոթները: Նման մի բջիջ էլ հայտնաբերվել է մարդու աղիներում, որը վերարտադրվում է ամեն 5 օրը մեկ:

«Չենք ուզում սուտ խոստումներ տալ, բայց բոլորս շատ ոգևորված ենք, ու այն միտքը, որ կկարողանանք մազանոթները վերականգնել, շատ գրավիչ ու պարտավորեցնող է»,- ասում է Քարփը:

Հաջորդ քայլը լինելու է փորձը գործնականում կիրառելը: Այս մեթոդը թույլ կտա օգնել աշխարհում ավելի քան 360 միլիոն մարդու, ովքեր ունեն լսողական խնդիրներ:

«Առաջարկը բավականին նորարար է ու նաև անհրաժեշտ, քանի որ բնական գործընթացի միջոցով հնարավոր կլինի մազանոթները կրկին կենսունակ դարձնել, որոնք էլ կկոդավորեն ձայնային ելևէջներն ու ուղեղի համար կդարձնեն ընկալելի»,- ասում է Նիքոլաս Ռիդն ու ավելացնում, որ ներկայումս ոչ մի բացասական նշան չեն տեսնում:

Լարրի Մեդվեցկիի պնդմամբ՝ լսողության կորուստն առաջացնում է բազմաթիվ այլ խնդիրներ՝ ներառյալ սոցիալական մեկուսացում ու ներամփոփություն: Այն կարող է ազդել մարդու թե՛ հոգեկան և թե՛ ֆիզիկական առողջության վրա:

«Լսողության կորուստը շատ լուրջ բան է, և վերականգնելով ու բուժելով այն՝ հնարավոր է նաև վերականգնել ձեր կյանքի որակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել