Ուսումնասիրելով ԱՎԾ-ի կողմից ներկայացված տվյալները՝ կարելի է փաստել, որ 2017 թվականի հունվար և փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 6,2 տոկոս:
Համեմատական կարգով հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել էր 4,7 տոկոս:

Որպես տնտեսական ակտիվության «եռման կետ» կարելի է առանձնացնել արդյունաբերությունը, որտեղ ակտիվությունը կազմել է 16 տոկոս:

No automatic alt text available.

Բնականաբար, արդյունաբերության նման ցուցանիշի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել արտաքին շուկաներում ստեղծված իրավիճակը, որը հնարավորություն է տվել ավելացնելու արտահանման ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել