Похожее изображение
1. ԱՄՆ Այովա նահանգում ապրող Բրեդ Սեփն իր նկուղում աղբի տեսակավորում էր անում, երբ հանկարծ լսեց «Դո՛ւրս արի այստեղից» խոսքերը։

Բրեդին թվում էր, թե գժվել է, իսկ երբ դեպքի մասին պատմեց կնոջը, կինը ծաղրելով ասաց, որ դա հավանաբար ուրվական է եղել։ Որոշ ժամանակ անց կինն էլ լսեց տարօրինակ թվացող ձայներ, ու ձայնն այս անգամ արդեն օգնություն էր կանչում։  

Ավելի ուշ հայտնաբերված անձը 29-ամյա Ջորդան Կաջևսկին էր, ով շարունակ բացականչում էր «Ծխնելույզի մե՜ջ եմ»։ Բրեդի կինը սկզբում կարծում էր, որ իր ամուսինն է բացականչում, սակայն երբ կրկին լսեց անհայտ անձի բացականչությունները, հասկացավ, որ ամենևին էլ իր ամուսինը չէ։

Ժամանած հրշեջները կարողացան Կաջևսկուն դուրս հանել ծխնելույզից: Հետո նա պատմեց, որ պահմտոցի խաղալիս պատահաբար այնտեղ է հայտնվել, սակայն ոչ ոք չհավատաց նրան։ Իրական պատճառն այդպես էլ չհաջողվեց պարզել, իսկ ոստիկանությունը նրան տուգանեց խուլիգանության համար։

Ի դեպ՝ Կաջևսկին այդ ժամանակ ամբողջովին մերկ էր։

guy
2. 2005 թվականին հարավային Լոս Անջելեսում գտնվող մի լքված տան ծխնելույզում երիտասարդ տղայի ոսկորներ էին հայտնաբերել։ Ոստիկանները կարծում էին, որ տղան հավանաբար մի քանի տարի առաջ է փախել ու թաքնվել այնտեղ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ փորձեցին տեղափոխել նրան. ոսկորները փշրվեցին։

14-ամյա Ռոբերտ Թոմսոնը անհայտ կորած էր համարվում դեռ 1977 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ոստիկան Քրիս Բարլինգը կարծում էր, որ տղան անզգուշության հետևանքով է մահացել։ Սակայն երբ ուսումնասիրեց տղայի ընտանիքի պատմությունն ու մանրամասները, իր կարծիքը փոխեց։ Թեոդոր Վեն Սմիթը Ռոբերտի քրոջ նախկին ընկերն էր, ով որոշ ժամանակ ապրել էր նրանց հետ։ Ռոբերտի անհետացման օրը ոչ ոք չէր տեսել Վեն Սմիթին։ Մինչև 1985 թվականը գործի հետ կապված ոչ մի նոր բացահայտում չկար, իսկ 1985-ին Ռոբերտի եղբայրը՝ Սմիթ Թոմսոնը, պատմեց ոստիկաններին, որ Վեն Սմիթն այդ օրը իրեն տարել էր մի մութ վայր ու մեքենայի մեջ բռնաբարել՝ շարունակ կրկնելով, որ եթե Սմիթը նրան հաճույք չպատճառի, ապա իրեն էլ իր եղբոր պես կսպանի։ Վերջում Թեոդորը տղային դուրս էր նետել մեքենայից ու հեռացել։

Վեն Սմիթը 5 ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, սակայն այդպես էլ չխոստովանեց, որ ինքն է սպանել Ռոբերտին։

boy

3. Կալիֆոռնիայի Պոմոնա քաղաքում մի կին 5 ժամ մնացել էր իր տան ծխնելույզի մեջ խրված՝ ենթադրաբար բանալիները կորցնելու պատճառով։ Փրկարարները, բարեբախտաբար, կարողացան փրկել նրա կյանքը։

Կնոջ անունը Աննա Մորենո էր, ով լուրջ վնասվածքներ չուներ, այլ ընդամենը թեթև քերծվածքներ։ Երբ փրկարարները նրան իջեցրին տանիքից, նա փակվեց իր տանն ու հրաժարվեց խոսել լրագրողների հետ։

woman

4. 2014 թվականին հրշեջ-փրկարարները ստիպված էին Գենովեվա Նունես-Ֆիգերոային ծխնելույզի միջից հանել հեղուկ օճառի միջոցով։ 30-ամյա կինը ստիպված էր եղել այնտեղ խցանված մնալ մոտավորապես 2 ժամ՝ ամբողջովին մրոտված վիճակում:

Նունես-Ֆիգերոան փորձել էր անակնկալ այց կատարել իր նախկին ընկերոջը, ումից վերջերս էր բաժանվել: Նրանք միմյանց հետ ծանոթացել էին համացանցի միջոցով ու հանդիպել ընդամենը 6 անգամ, որից հետո վերջ դրել իրենց հարաբերություններին:

Դուրս գալուց հետո ոստիկանները նրան ձերբակալեցին՝ ուրիշի տուն ապօրինաբար ներխուժելու փորձ կատարելու մեղադրանքով:stalker

5. 2015 թվականին Կենտրոնական Կալիֆոռնիայում գտնվող տներից մեկի ծխնելույզում փրկարարները գտան մի ենթադրյալ գողի դիակ: Պարզվեց, որ անհայտ անձը փորձել էր ծխնելույզով մտնել տուն՝ գողության նպատակով:

Երբ երեկոյան տան տերերը բուխարու մեջ կրակ վառեց, հանկարծ լսեցին, որ ծխնելույզի միջից ինչ-որ մեկն օգնություն է կանչում: Նրանք անմիջապես զանգահարեցին 911, սակայն երբ փրկարարները ժամանեցին և մարեցին կրակը, ենթադրյալ գողն արդեն խեղդվել էր:

burglar

6. 2014 թվականին բրիտանացի Լեո Վենը լրատվամիջոցներին պատմեց, թե ինչպես է իր տան տանիքին կազմակերպված երեկույթի ժամանակ սահել-ընկել ծխնելույզի մեջ:

Քանի որ բոլոր աթոռները զբաղված էին, Վենը նստել էր ծխնելույզի եզրին. «Մտածեցի՝ վտանգավոր կլինի մեջքով նստել ծխնելույզին, դրա համար որոշեցի նստել եզրին, իսկ ոտքերս էլ կախեցի ծխնելույզի մեջ»,- նշել է Վենը: «Միայն այն ժամանակ գիտակցեցի սխալս, երբ արդեն ընկել էի»:

Երբ երեկույթի մասնակիցները նկատեցին, որ նա ծխնելույզի միջից ձեռքերն է թափահարում, կարծեցին, որ Վենը կատակում է: Իսկ Վենը սահելով հասավ մինչև առաջին հարկ: Այնտեղ նա անօգնական էր մնացել մոտ 2 ժամ, քանի որ բոլորն արդեն հեռացել էին ու ոչ ոք չէր լսում իր բացականչությունները: «Փորձում էի հեռախոսս վերցնել, բայց այն անընդհատ ընկնում էր ձեռքիցս: Վերջիվերջո կարողացա հավաքել 911 ու զանգել փրկարարներին»:

Հրշեջ-փրկարարները Վենին գտան շատ զվարճալի վիճակում՝ բուխարու մեջ, մրոտ, առանց հագուստի: Մի քանի ծիծաղելի լուսանկար անելուց հետո նրանք Վենին կարողացան մեծ դժվարությամբ դուրս հանել բուխարու միջից:

the man

7. 2010 թվականին 49-ամյա Ժակլին Կոտարակը փորձում էր ծխնելույզով իր նախկին ընկերոջ տուն մտնել, սակայն սահեց ու ընկավ ներքև, ինչն էլ առաջացրեց մեխանիկական ասֆիքսիա (շնչահեղձություն):

Կինն այդ օրը ռեստորանում մեծ քանակությամբ ալկոհոլ էր օգտագործել, ապա գնացել նախկին ընկերոջ տուն: Սկզբից ցանկացել էր բահով դուռը կոտրել, ապա բարձրացել տանիք, բացել ծխնելույզի խուփն ու փորձել ներս մտնել:

Նրա մարմինը հայտնաբերեցին միայն 3 օր անց. տան սպասուհիներից մեկը տարօրինակ հոտ էր զգացել, ու փորձելով գտնել այդ հոտի աղբյուրը՝ հայտնաբերել կնոջ մարմինը՝ խցանված բուխարու մեջ, մոտ մեկ մետր բարձրության վրա:

doctor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել